Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է. Փաշինյան

Եթե մենք դավաճան ենք, ապա էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի, գա, մեր ասածը լսի

 

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ մտքեր է արտահայտել: Նա, մասնավորապես, ասել է. 

«Եթե մենք դավաճան ենք, ապա էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի, գա, մեր ասածը լսի: Այստեղ եկած ժողովուրդը փողով է եկե՞լ, թե՞ ստիպողաբար է եկել, թե՞ սպառնալիքով է եկել, թե՞ Ոստիկանությունով է եկել:

Դե, ցանկացած լրագրող, եկեք, մտեք այս ժողովրդի մեջ հարցեր տվեք և այս մարդիկ այնպիսի քաղաքագիտական վերլուծություններ կանեն, որ ձեր շատ քաղաքագետներ ի վիճակի չեն:

Այս ժողովուրդն այստեղ է, որովհետև գիտե՝ նրանց պետք չէ լսել ձեզ ու իմանալ, մենք դավաճան ենք, թե չէ, նրանց պետք է մեր աչքերի մեջ նայել ու ամեն ինչ գիտեն: Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը, մենք այսօր հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»,-ասել է Փաշինյանը: