Գազայի հատվածից հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը: Վերջին մեկ ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելը ռմբակոծվել է ավելի քան 40 հրթիռահրետանային հարվածով։ Երուսաղեմում տագնապից հետո բնակիչները տեղափոխվում են ռմբապաստարաններ:
Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունը հաստատում է, որ առնվազն 9 մարդ, այդ թվում ՝ 3 երեխա, սպանվել է իսրայելական զինուժի պատասխան հարվածների արդյունքում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հրատապ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Ալժիրի, Իրանի և Պակիստանի արտգործնախարարների հետ` քննարկելու Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։
0Comments