Ամերիկյան հեռուստաաստղ եւ մոդել 40-ամյա Քիմ Քարդաշյանը սիրում է ներկայանալ փոքրիկ բիկինիներով, ինչը շահավետ ընդգծում է նրա փարթամ կազմվածքը: news.am-ը հայտնում է, որ Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունից հետո (թեեւ այն մինչ օրս չի կայացել եւ պաշտոնական հաստատում դեռ չի եղել) աստղն ավելի շատ է սկսել Instagram-ում անկեղծ լուսանկարներ հրապարակել։
Իհարկե, Քիմը նախկինում էլ էր սիրում երկրպագուներին նման լուսանկարներով հրապուրել, սակայն հիմա նրա պրոֆիլում, կարծես, դրանք ավելի շատ են դարձել։ Ի դեպ, մենք դեմ չենք, չէ որ պետք է տրորել նախկինի քիթը, միաժամանակ նոր երկրպագուներ ձեռք բերել։ Հորիզոնում մեկն արդեն կա՝ իրավաբան եւ քաղաքական գործիչ Վան Ջոնսը, ում հետ Քիմին սիրավեպ են վերագրում։
Նրանք վաղուց են ընկերություն անում, 2018թ․-ին միասին աշխատել են, որպեսզի հասնեն Էլիս Ջոնսոնի ներմանը, որը 1996-ին դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ թմրանյութերի վաճառքի համար, եւ երկուսն էլ հետաքրքրվում են քրեական իրավունքի բարեփոխմամբ: Սակայն, այս ամենը ոչ մի հաստատում չունի։
0Comments