Վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա. Տեր-Պետրոսյան նկատի ունի Մհեր Գրիգորյանին

Իրավիճակ

ա

Վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա. Լևոն Տեր-Պետրոսյան

«Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում:

Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»,-նշված է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունում:

Նշենք, որ Հայաստանի փոխվարչապետներից անկուսակցական է միայն Մհեր Գրիգորյանը: