ՀՀ նախագահի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Սահմանադրական դատարան դիմելը նշանակում է, որ իրավունքի ուժով Նիկոլ Փաշինյանի առաջարկը Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ կմտնի ուժի մեջ:
Այս մաիսան Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:
«Նախագահի հայտարարությունից ոչ իրավաբանների համար տպավորություն է ստեղծվում, որ նախագահը չի ստորգարել Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը, սակայն իրավաբանների համար դրա հետևանքը նույնն է, ինչ ստորագրեր ու Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատեր»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով:
0Comments