Փետրվարի 20-ը աննախադեպ է լինելու. Վահան Բաբայան

Մանրամասներ

ա

Փետրվարի 20-ը աննախադեպ է լինելու

Ըստ համացանցում տարածվող տեղեկատվության էս քաղաքում էլ հայտնի մարդ չմնաց,որ չհայտարարի այդ օրվա հանրահավաքին իր մասնակցության մասին:

Կարծիքի առաջատար տարբեր գործիչներ կոչ են անում գալ հրապարակ,սա իրոք քանակային առումով աննախադեպ է,միասնական ճակատով նման կոչ երբևէ ես չեմ հիշում:

Միացյալ ընդդիմությունը պետք է այդ օրը ապացուցի,որ հողատուն շանս չունի պաշտոնավարելու,որ հայ ժողովուրդը հրաժարվում է տեսնել կապիտուլյանտին երկրի ղեկավարի պաշտոնում:

Վստահ եմ մեծ հանրահավաքից հետո սկսվելու է նոր հրաժարականների շքերթ և մարդիկ լրջորեն մտածելու են մնալ կապիտուլյանտի թիմում,թե ժամանակին լքել նավը:Հողատուն հեռանալու է չկասկածեք,բայց դրա համար առաջին հերթին դա ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է այդ օրը գա հրապարակ:

Վահան Բաբայան