Երկրաշարժի հետևանքով քերծվածքներով ու վնասվածքներով բժշկական կենտրոններ է դիմել 25 քաղաքացի

Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի

ա

Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:

Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:

Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում: