Մովսես Հակոբյանի բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարող շարունակել պաշտոնավարել. Մարուքյան

Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական

ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել։

Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական»,-իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Էդմոն Մարուքյանը։