ԱՄՆ Վիսկոնսին նահանգում (նահանգն ունի 10 ընտրական ձայն) ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկի ավարտին իր ունեցած ցուցանիշով կտրուկ մոտեցել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին: Ըստ Fox News հեռուստաալիքի` երկու թեկնածուների միջև տարբերությունը 1%-ից պակաս է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ նահանգում շարունակում է հաղթել Բայդենը, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,57%-ը, Թրամփը հավաքել է ձայների 48,94%-ը: Եթե Սպիտակ տան ներկայիս ղեկավարին հաջողվի հաղթել Վիսկոնսինում, ապա Բայդենը չի կարողանա հավաքել անհրաժեշտ քանակությամբ ընտրական ձայներ ՝ հաղթելով միայն Նևադա նահանգում, որում նա առաջատարն է քվեաթերթիկների 75%-ի մշակումից հետո:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)
Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։
0Comments