Հրապարակ․am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր կազմած ջոկատով Երեւանի համայնքներից մեկում արդեն սկսել է մարտական զորավարժությունները։
Մարտական պատրաստության վերաբերյալ տեղեկությունը հաստատեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը։
Մնացած հարցերին նա չպատասխանեց՝ ասելով․ «Մնացած ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ իրենք անցել են ՊՆ-ի տրամադրության տակ։ Ես չգիտեմ այլ բան, բացի նրանից, որ մեկնել են զորավարժությունների, հետո էլ արդեն մարտական ծառայության»։
Հայկ Մարությանին փոխարինելու է փոխքաղաքապետը։
0Comments