Ջղայն ստատուս... Այլ ելք չկա՝ վաղն արդեն ուշ կլինի

Մենք սիրում ենք մեր անհաջողությունների մեջ մեղադրել ուրիշներին, մեղավոր են եղել պարսիկները, թուրքերը, նույնիսկ ռուսները, բայց ոչ մենք, քանի որ մենք աշխարհի ամենախելացի ազգն ենք

Ջղայն ստատուս... 
Որ չգրեմ, չի լինի...Հայաստանին դիկտատուրա է պետք, բայց ոչ թե անձերի, այլ Ազգային հենքի վրա ստեղծված ազգային գաղափարախոսության դիկտատուրա...Պետականամետ մտածելակերպով դիկտատուրա...և ամեն ոք և ամեն ինչ իր տեղում կլինի:

Մենք սիրում ենք մեր անհաջողությունների մեջ մեղադրել ուրիշներին, մեղավոր են եղել պարսիկները, թուրքերը, նույնիսկ ռուսները, բայց ոչ մենք, քանի որ մենք աշխարհի ամենախելացի ազգն ենք: Հանգիստ թողեք աշխարհին, աշխարհն իր դարդ ու ցավն ունի, կենտրոնացեք ձեր պրոբլեմների վրա, համարձակություն ունեցեք պայքարելու, բայց ոչ բամբասելու, ողջ մամուլը հեղեղված է բամբասանքով, բայց երբ գալիս է կոնկրետ պայքարելու պահը, շատերը կամաց-կամաց աննկատ (թռնում են) հեռանում են:

Հ.Գ. պետք է բուժել հասարակությունը՝ ԱԶԳԱՅԻՆ դիկտատուրային վայել թերապիայով…Այլ ելք չկա՝ վաղն արդեն ուշ կլինի: