Տիգրան Աշոտյանը ողջ առողջ է և պարգևատրվել է ոչ հետմահու, այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացրել էր, որ մի խումբ զինծառայողներ հետմահու արժանացել են պետական պագևների։
0Comments