Դուք չեք պատկերացնում մեր դիրքերի մատույցներում հակառակորդի դիակների քանակը

Նույնիսկ իսլամի օրենքներով դրանք մեկ օրից ավել չպետք է մնան, սակայն նրանք չեն համաձայնվում դիակները տանել

Մենք պատրաստ ենք: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց իմքայլական Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով մարդասիրական դադարի մասին, ինչի ընթացքում կողմերը կկարողանան մարտադաշտից հեռացնել իրեն զոհերի մարմինները:

«Դուք չեք պատկերացնում մեր դիրքերի մատույցներում հակառակորդի դիակների քանակը: Նույնիսկ իսլամի օրենքներով դրանք մեկ օրից ավել չպետք է մնան, սակայն նրանք չեն համաձայնվում դիակները տանել: Կարմիր Խաչի բոլոր հորդորները զուր են լինում: Նրանք նույնիսկ տեղեկատվություն չեն փոխանցում իրենց հասարակությանը, թե ովքեր են մահացել, վիրավորվել և այլն:

Պարոն Ալիևն ու Էրդողանն այս հարցում էլ են գնում ծայրահեղ քայլերի»:

Մեր դիմելու մասով Քոչարյանն ասաց, որ դրա կարիքը չկա, բոլոր պատերազմներում կան գրված ու չգրված օրեննքներ. «Դրա համար կա Կարմիր Խաչ, որի գրասենյակը ևս հրթիռակոծվում է Ստեփանակերտում: Ուղղակի պարոն Ալիևին ձեռնտու չէ դիակների համար դադար տալը, դրանք տեղափոխել հուղարկավորության համար: Դա պատերազմի ամբողջ բովանդակությունն ի հայտ կբերի իրենց բնակչության համար»:

Քոչարյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է հարցը բարձրացնի, դիակները պետք է հեռացնել մարտի դաշտից