Չեմ պատրաստվում հանդուրժել այդ այլանդակությունները. Մաքրեք դրանք. Ավինյանը՝ սրճարանների մասին. Տեսանյութ

Մանրամասներ
ավինյան

Արդեն ժամանակն է սկսել գարնանային մաքրման աշխատանքները՝ մասնավորապես Երևանի կենտրոնում, տարատեսակ մշակութային հուշարձաններին հարակից սրճարանների և նմանատիպ կառույցների, որոնք այդ հատվածներում պետք է նախատեսված չլինեին: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով հետազոտել իրավական հնարավոր լուծումները:

«Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն։ Ինչպես նախորդ տարի հրապարակի Պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետն է մաքրվել, այդպես պետք է շարունակվեն մաքրվել բոլոր նմանատիպ կետերը, գուցե նաեւ ավելի մեծ սրճարաններ: Այդ իրավական հիմքերը պետք է գտնել, որովհետեւ անվերջանալի տարատեսակ իրավական կետերին հղումներ անելով պահպանել այդ այլանդակությունները՝ ես չեմ պատրաստվում հանդուրժել:

Նաեւ չեմ պատրաստվում հանդուրժել այն գլոբալ տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա  ինքնակամ շինություններ են պարտադրվում, որ օրինականացվեն այն հատվածներում, որտեղ ծառեր պետք է լինեն կանաչ տարածքներում՝ անկախ նախկինից եկած պրակտիկայից: Ես կարծում եմ՝ այդտեղ էլ իրավական առումով աշխատանք։ ունենք անելու: Ես հաշտ չեմ նմանատիպ վճիռների հետ եւ չեմ լինելու հաշտ: Դա խնդիր է լինելու մինչեւ այն պահը, ինչեւ իրավական լուծումները գտնենք: Քաղաքն այլանդակել ես եւ կարծում եմ՝ բոլորս, չպետք է թույլ տանք՝ անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են»,-ասաց Ավինյանը։