ՍԱՂՄՈՍ ԻԲ (22) - սաղմոս սքանչելաբան
Տե՛րն է հովիվն իմ, էլ ո՛չ մի բանի պակաս ես չունեմ: Ինձ բնակեցրեց դալա~ր մի վայրում, և խաղաղարա~ր ջրերի կողքին ինձ սնուցանեց: Վերցրե՛ց անձն իմ և նորոգելով՝ վերադարձրե՛ց, և առաջնորդեց արդարության Ի'ր ճանապարհներով՝հանուն Ի՛ր Անվան: Թեպետև մահվան մութ ստվերների միջո՛վ էլ քայլեմ, չարից այլևս չե՛մ վախենալու, որովհետև որ՝ ի՛նձ հետ Ես Դու, Տե՜ր: Քո Հովվական ցո՛ւպն ինձ որոնող և Գավազա՛նդ ինձ խրատներ տվող. դրա՛նք են միայն ինձ մխիթարում: Ինձ համար ահա սեղա՛ն սարքեցիր՝ հենց աչքերի դեմ ինձ նեղողների: Գլուխս օծեցիր անուշհո՛տ յուղով, և Քո անապակ բաժակը լմա՛ն ինձ արբեցրեց: Ողորմությունըդ, իմ Հովի՛վ և Տե՜ր, ինձ հետ է կյանքիս բոլո՜ր օրերում. ես Տիրոջ Տան մեջ պիտի բնակվեմ երկա՜ր ու երկա՜ր, շա՜տ երկար օրեր:
Փոխադրությունը Մաքսիմ Ոսկանյանի /գրաբարից/
0Comments