Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Շնորհավորում եմ մամուլի աշխատակից բոլոր ընկերներիս ֆեյսբուքում եւ ֆեյսբուքից դուրս:
Այսօր հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի աշխատողների մասնագիտական տոն:
Հայ տպագիր մամուլը 225 տարեկան է, 1794թ. հոկտեմբերի 14 - ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում հիմնադրվել է առաջին հայկական թերթը` «Ազդարար»-ը` Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրությամբ»։
0Comments