Վիտամին E-ն հատկապես կարևոր է մաշկի առողջության համար: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն կարող է երիտասարդացնել մաշկը, պաշտպանել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից: Այն հակաօքսիդանտ է, որն օգնում է նաև լավացնել ներքին օրգանների աշխատանքը: Զարմանալի չէ, որ շատ կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ նաև վիտամին E է ներառված:
Պայքարում է կնճիռների դեմ: Վիտամին E-ն հակաօքսիդանտ ազդեցություն ունի, ինչի շնորհիվ դանդաղեցնում է բջիջների ծերացումը, պայքարում ազատ ռադիկալների դեմ, որոնք նկատելիորեն վատացնում են մաշկի որակն ու առողջությունը:
Նպաստում է նյարդային և էնդոկրին համակարգերի աշխատանքին, կարող է օգնել ապահովել հորոմոնալ հավասարակշռությունը: Վիտամին E-ն կարող է օգնել կարգավորել դաշտանային ցիկլը, թեթևացնել դաշտանային ցավերը:
Վիտամին E-ն կարող է կանխարգելել թրոմբների առաջացումը: Այն պայքարում է հեղուկի կուտակման, հոգնածության, անհանգստության դեմ:
Մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների, արտաքին գործոնների ազդեցությունից: Այն նպաստում է նաև վնասվածքների ապաքինմանը, մաքրում և խորը սնուցում է մաշկը: Վիտամին E-ն կարող եք օգտագործել օրվա ավարտին: Փոքր քանակով վիտամին E-ն խառնեք ջրի հետ, մաքրեք մաշկը:
Վիտամին E-ն նպաստում է այրվածքների և սպիների ապաքինմանը:
Այս վիտամինով հարուստ է հետևյալ մթերքը.
- նուշ
- հնդկական ընկույզ
- ավոկադո
- արևածաղկի սերմեր
- քունջութ
- ձիթապտղի յուղ
- ձու
- գետնանուշ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
0Comments