Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիության կողմից Սիրիայում թուրքական «Խաղաղության աղբյուր» օպերացիայի հասցեին կոշտ քննադատության դեպքում Անկարան թույլ կտա Թուրքիայում գտնվող 3,6 միլիոն սիրիացիներին տեղափոխվել Եվրոպա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Էրդողանը ԵՄ-ին հորդորել է զերծ մնալ «ներխուժում» տերմինից, երբ խոսում են թուրքական օպերացիայի մասին:
«Թուրքիան արհամարհելու է քննադատությունները, որոնք կան «Խաղաղության աղբյուր» օպերացիայի հասցեին: Մենք այն սկսել ենք ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այսօր 10 արտասահմանյան ուժ է գործում Սիրիայում»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Եգիպտոսին և Սաուդյան Արաբիային, որոնք դատապարտել են «Խաղաղության աղբյուր» օպերացիան. «Սաուդյան Արաբիան պետք է նայի հայելու մեջ ու ինքն իրեն հարց տա, թե ինչ է անում ինքը Եմենում»:
Էրդողանը հայտնել է, որ «Խաղաղության աղբյուր» օպերացիայի շրջանակներում ոչնչացվել է 109 ահաբեկիչ:
0Comments