Քիմ Քարդաշյանը Մարզահամերգային համալիրում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանից հեռանալու է նոր գաղափարներով:
Քիմի խոսքով Հայաստանում գտնվելու ընթացքում մի քանի գաղափար է ծնվել իր մոտ, որոնք նա մտադիր է իրականություն դարձնել: Գաղափարներից մեկն էլ օծանելիքի ստեղծումն է, որը կունենա հայկական ծաղիկների բույր:
Քիմն իր տպավորություններով է կիսվել իր երկրորդ այցից՝ նշելով, որ անմոռանալի զգացմունքներ է ունեցել Էջմիածնում երեխաների մկրտության ժամանակ:
0Comments