Իվանկա Թրամփը հանրությանն է ներկայացել «չարդուկված» կոստյումով

Հանդիպման ընթացքում քննարկվել է փոփոխվող տնտեսության մեջ աշխատուժի դերը

Սկանդալային «ֆեշն ձախողումից» հետո ԱՄՆ նախագահի դուստր և օգնական Իվանկա Թրամփը կրկին զարմացրել է իր հագուստով, գրում է woman.ru-ն:

Լուսանկարիչների ուշադրությունն այս անգամ, սակայն, Իվանկայի կերպարի մեջ գրավել է մեկ այլ բան:

Հոկտեմբերի 3-ին Իվանկա Թրամփը մեկնել է Դալլաս` հանդիպելու տեղական համալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոփոխվող տնտեսության մեջ աշխատուժի դերը: Իվանկան նաև մասնակցություն է ունեցել Google-ի` իրենց կարիերան նոր սկսողների համար նախատեսված առցանց ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը:

Միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահի դուստրը կրել է կանաչ կոստյում, սև տոպ, լաքապատ սուր ծայրով կոշիկներ: Իվանկայի` հագուստի «համեստ» ընտրությունից և «զուսպ» կերպարից կարելի է դատել, որ նա «դաս է քաղել» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ներկայացած կերպարից, գրում է կայքը:

Չնայած կերպարի հանդեպ տարված աշխատանքին` լուսանկարիչների և լրագրողների աչքից չեն վրիպել Իվանկայի հագուստի «անհարթությունները». ծալքերը նկատելի են եղել կոստյումի բոլոր հատվածների վրա: Տաբատը կարծես ավելի լավ տեսք է ունեցել, սակայն անհասկանալի է դարձել դրա անսովոր չափը, իսկ տաբատի ծայրերն անհասկանալի կերպով հավաքված են եղել` ասես կտորից թել է դուրս եկած եղել և այն ձգել են: 

 

Иванка Трамп

Иванка Трамп

Иванка Трамп

 ՄԱԿ-ում նրա կերպարը՝