Գիտնականներին հայտնի է Ծիր Կաթինի կենտրոնում գերծավալուն սեւ անցքի վերջին զարթոնքի մասին

Այդ բացահայտումը կտրականապես փոխում է մեր պատկերացումները Ծիր Կաթինի էության եւ վարքագծի մասին

Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող գերծավալուն սեւ անցքն ակտիվացել է շուրջ 3.5 մլն տարի առաջ եւ առաջացրել է հզոր այրվող պլազմայի հզոր արտանետում, որի լուսային հետքը կարելի էր տեսնել 200 հազար լուսային տարի հեռավորության վրա, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կարելի է ասել, որ մենք դարձել ենք «քնած գեղեցկուհու» զարթոնքի ականատեսը: Այդ բացահայտումը կտրականապես փոխում է մեր պատկերացումները Ծիր Կաթինի էության եւ վարքագծի մասին: Մենք միշտ մտածել ենք, որ մեր Գալակտիկան դասվում է տիեզերքի համեմատաբար հանգիստ եւ ոչ ակտիվ «բնակիչների» շարքին: Այժմ մենք ունենք լուրջ հիմքեր համարելու, որ դա բնավ այդպես չէ»,-նշում է Սիդնեյի (Ավստրալիա) համալսարանի աստղագետ Մագդա Գուլյելմոն Astrophysical Journal-ում հրապարակված հոդվածում:

Բոլոր գալակտիկաների կենտրոնում, ենթադրաբար,  գտնվում են մեկ կամ անգամ մի քանի գերծավալուն սեւ անցքեր: Օրինակ, Ծիր Կաթինի կենտրոնում գտնվում է Sgr A*-ն, որը մեզնից հեռու է 26 հազար լուսային տարով եւ գերազանցում է Արեւի ծավալը շուրջ 4 մլն անգամ:

Ի տարբերություն այլ գերծավալուն սեւ անցքերի որոշ մոտակա գալակտիկաներում, որոնք մշտապես ձգում եւ կլանում են մատերիան, Sgr A*-ն գտնվում է ինքնատիպ քնի մեջ: Այդ պատճառով այն չի արտադրում պլազմայի հզոր արտանետումներ եւ մնում է աննկատ գրեթե բոլոր աստղադիտակների համար, բացի ռադիոալիքային եւ ռենտգեն աստղադիտարաններից:

Այդ ամենը ստիպում է աստղագետներին բանավիճել այն մասին, թե ինչ տեսք ունի այդ օբյեկտը, երբ նա վերջին անգամ ակտիվացել է եւ ինչպես են ակտիվացման այդ էպիզոդներն ազդում ընդհանուր առմամբ Գալակտիկայի եւ մասնավորապես Արեւային համակարգի վրա: