Մի նեղացեք. Նաստյա Իվլեեւան ներողություն է խնդրել Անիտա Ցոյի ամուսնուց

Ցանկանում էինք, որ լավ լիներ, ստացվեց՝ ինչպես միշտ

Երգչուհի Անիտա Ցոյն Instagram-յան իր էջում հայտնել է, թե ինչպես է հայտնի բլոգեր եւ հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեեւան, նույնիսկ չկասկածելով, դարձել իր ու ամուսնու վեճի պատճառը։ Արտիստն Իվլեեւային նույնիսկ խնդրել է շտկել իրավիճակը՝ սիրելի տղամարդու վստահությունը վերադարձնելու նպատակով։

Анита Цой с сыном и мужем

Իվլեեւան մի քանի օր առաջ հանդիպում է անցկացրել երկրպագուների հետ։ Դրա ընթացքում Էլջեյի կինը հեգնանքով դիմել է երկրպագուներից մեկին՝ նրան Անիտա Ցոյ անվանելով։ Իրականում երգչուհին այդ ժամանակ աշխատել է հատուկ ծրագրի վրա։ Նաստյայի ելույթը պարունակող տեսանյութը դիտել է երգչուհու ամուսինը՝ Սերգեյ Ցոյը։ Քաղաքական գործիչը կասկածել է, որ կինը խաբել է։

«Անիտա, ներողություն կատակի համար։ Իսկապես, հանդիպմանը մի աղջիկ էր ներկա, որը շատ նման էր Ձեզ, մենք էլ կատակեցինք»,- պարզաբանել է Նաստյան։

Настя Ивлеева извинилась перед Анитой Цой

Նա անկեղծորեն զարմանք է արտահայտել, որ իր հումորը վիրավորել է Սերգեյ Ցոյի զգացմունքները։ «Ամուսին, մի նեղացեք։ Անիտան այպիսի միջոցառումների չի գնում»,- Instagram-ում գրել է Իվլեեւան։ Նատսյան Անիտայից ներողություն է խնդրել նաեւ անձնական նամակով։ «Եվս մեկ անգամ ներողություն։ Ցանկանում էինք, որ լավ լիներ, ստացվեց՝ ինչպես միշտ»,- հավելել է հեռուստաաստղը։