Մի քանի օր առաջ նամակներ ստացա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանից այն մասին, որ 4,6 ամիս անց նա վարույթ է ընդունել ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի իմ դեմ ուղղված երկու «նույնաբովանդակ» հայցերը, ըստ որոնց, ես վիրավորել եմ Շիրակի մարզի կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանի պատիվն ու արժանապատվությունը ու դրա դիմաց, պարոն Մինասյանը, իրեն երևակայելով հոլիվուդյան աստղ, ինձանից պահանջում է կլորիկ գումար՝ իրեն, իբր թե, վիրավորելու համար…
Զարմանալին այն է, որ պարոն Մինասյանի` իմ դեմ ուղղված բոլոր հայցերը (3 հայց) անհայտ համակարգիչը, որն, իբրև թե, որոշում, թե որ դատավորն է այն վարելու, մշտապես դրանք ուղարկում է Սահակ Մինասյանի «մայլի աղջկա» համբավն ունեցող Լիլիթ Խաչատրյանին, որը Գյումրիում հայտնի դատավոր Զեմֆիրայի դուստրն է…
Մեկ տարի առաջ սույն կերպարի Մինասյանի հետ կապերի մասին հավաստի տեղեկություններ ստանալուց հետո հանդիպել եմ Շիրակի մարզի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հետ և ոչ միայն իմ կասկածներն եմ հայտնել այդ կապերի վերաբերյալ, որոնք հետագա գործընթացների արդյունքում հաստատվեցին, այլև այդ դատավորի կոմպետենտության վերաբերյալ եմ խիստ կասկածներ հայտնել… Հավելեմ, որ տիկին դատավորուհին իր շրջապատի մոտ Սահակ Մինասյանի հետ կապված ապագա դատական գործընթացի վերաբերյալ կարծիք էր հայտնել, որն իրականացավ, և ինձ համար ապացույց էր, որ տիկինը կապ ունի Մինասյանի հետ և լավ տեղյակ է վերջինիս ապագա գործողություններից…
Դատավորուհու «անտրամաբանական» որոշմներից մեկի վերաբերյալ, որն ինձ հետ կապ ուներ 2018 թ-ի դեկտեմբերի 26-ին գրառում էի կատարել իմ facebook-յան էջում և վերջինիս անվանել էի «սահակապաշտպան»…
Հետագայում, մասնակցելով սույն տիկնոջ կողմից ղեկավարվող դատական պրոցեսներին, ինձ համար պարզ դարձավ նաև այն, որ տիկին Խաչատրյանը գրագող և անգրագետի մեկն է… Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նրա կողմից քննված գործ ՇԴ/1502/02/18-ի վճիռը (վճիռը կայացվել է 2018-ի սեպտեմբերի 24-ին) գրեթե ամբողջությամբ գրագողություն է նույն դատարանում քննված ՇԴ/1501/02/18 (վճիռը կայացվել է 2018-ի հուլիսի 28-ին) գործից, այնինչ, դրանք տարբեր «բովանդակությամբ» էին ընթացել և չէին կարող նույնը լինել… Դատական պրոցեսների ձայնագրության վերծանումը կապացուցի ասածս… Տիկին դատավորուհին, երևի որոշել է, որ ոչ ոք չի կարդալու այն և տարրականորեն «թխել» էր կոլեգայի կողմից ավելի վաղ կայացրած վճիռի մեծ մասն իր կայացրած վճռում… Խայտառակություն է նաև այն, որ տիկին դատավորուհու կայացրած վճիռում ՇՊՀ-ի ստորաբաժանումներից մեկը 3 տարբեր անուններով է ներկայացված, որը խնդիրների պատճառ դարձավ և լրացուցիչ դատական որոշման անհրաժեշտություն առաջացավ… Խայտառակություն էր ընթերցել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ գործ ՇԴ/2020/02/18 վերաբերյալ, որը ևս տիկին դատավորուհու ձեռի գործն էր… Դատավորուհու կայացրած որոշումն ամբողջությամբ բեկանվել է և հետ է ուղարկվել նոր քննության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան… Սա ընդամենն այն դատական գործերն են, որոնց մասին ես եմ տեղյակ… Օդում կախված լուրերի համաձայն` տիկին Խաչատրյանը բազմաթիվ այսպիսի խայտառակ դատական պրոցեսների հեղինակ է…
Հետաքրքիր մի փաստ ևս. դատարանի «խելացի» համակարգիչն իմ այս տարվա մայիսին տիկնոջ վերաբերյալ կատարած գրառումներիցս հետո ինձ և իմ շրջապատին վերաբերող որևէ գործ Սահակ Մինասյանի «մայլի աղջկա» մոտ չի ուղարկում…
Հավելեմ նաև, որ իր գործունեության վերաբերյալ գրառումներիցս մեկը, որը հրապարակվել էր ԶԼՄ-ներից մեկում, տիկնոջ խնդրանքով հեռացվել էր, քանի որ կայքի կոորդինատորը նրա կուրսի տղան է…
Վերջերս նաև պարզեցի, որ տիկին Խաչատրյանն իր մտերիմների մոտ բողոքել է ինձանից, որ ես նրան բնութագրել եմ որպես մարզի ամենահարուստ դատավորուհի… Ստացվում` ընդունել է, որ անգրագետ է ու գրագող, բայց հարուստ չէ…
Հուսամ` դատավորուհի Լիլիթ Խաչատրյանն այնքան խելք կունենա, որ տասն ամսից ավելի է իրեն վերաբերող իմ գրառումներից և հարցազրույցներից հետո ուղղակի ինքնաբացարկ կհայտնի և հեռու կմնա ինձ վերաբերող գործերից… Չի կարող մեկը, ում ես անվանում եմ «սահակապաշտպան», գրագող, անգրագետ, Մինասյանի «մայլի աղջիկ»` օբյեկտիվ և անաչառ դատական պրոցես իրականացնի…
Հ.Գ. Շիրակի մարզի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի ոչ կոմպետենտության վերաբերյալ բողոք եմ ներկայացնելու համապատասխան ատյաններին… Արդեն ճոխ է Հայաստանում ունենալ «լիլիթխաչատրյանների» նման խայտառակ դատավորներ…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:
0Comments