Apple ընկերությունը կիբեռանվտանգության բնագավառի մասնագետներին մինչև 1 մլն դոլար է առաջարկում iPhone-ում խոցելիություն գտնելու համար: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, այդ մասին ընկերությունը հայտարարել է Լաս Վեգասում կայացած Black Hat Security Conference խորհրդաժողովում:
Apple-ում նշել են, որ առաջարկությունն ակտուալ է բոլոր մասնագետների համար: Խոցելիություն են փնտրելու նաև Mac-ի ծրագրային ապահովման մեջ և այլ համակարգերում: Այս աշխատանքի համար ընկերությունը նաև պատրաստ է վճարել հոնորարներ, ամեն ինչ կախված է լինելու արդյունքների կարևորությունից:
Ավելի վաղ Apple-ը պարգևավճար էր առաջարկում միայն հրավիրված մասնագետներին, որոնք խոցելիություններ էին փնտրում իր հեռախոսներում և ռեզերվային ամպային պատճեններում: Ընկերության կողմից նման աշխատանքի համար տրված ամենամեծ հոնորարը կազմել է 200 հազար դոլար։
0Comments