Այն կանայք, ովքեր օրական մի քանի բաժակ սուրճ են խմում, ավելի քիչ են դեպրեսիայի մեջ հայտնվում: Այս մասին ասվում է Archives of Internal Medicine ամսագրում ամերիկացի գիտնականների կողմից տպագրված հոդվածում:
Հետազոտություններն ընթացել են 10 տարի, դրանց մասնակցել են ավելի քան 50 հազար կանայք: Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր օրական առնվազն 4 բաժակ սուրճ են խմում, 20%-ով պակասեցնում են դեպրեսիայի մեջ հայտնվելու հնարավորությունը:
0Comments