Ավստրալիայում կենգուրուներին սպանելու հրահանգ է տրվել

Պարզվում է, որ նրանք թույլ չեն տալիս այլ կենդանիների մոտենալ ջրին, կամ սնունդ հայթայթել

Ավստրալիայում կենգուրուների որսի շրջան է հայտարարվել: Հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:

 Նման որոշում կայացվել է այս կենդանատեսակի գլխաքանակի աննախադեպ աճի ֆոնին:

Հաղորդվում է, որ Ավստրալիայում ներկայում հաշվվում է 45 մլն կենգուրու: Սա մի քանի անգամ ավելի է՝ թույլատրելի սահմանից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կենգուրուների այս թվաքանակը խանգարում է նաև կենդանիներին: Պարզվում է, որ նրանք թույլ չեն տալիս այլ կենդանիների մոտենալ ջրին, կամ սնունդ հայթայթել:

Սպանված կենդանիների միսը նախատեսվում է օգտագործել ընտանի կենդանիների համար նախատեսված կերակուրների պատրաստման մեջ: Այն առաջիկայում նաև կվաճառվի սուպերմարկետներում: