Newsyou.info-ն ներկայացրել է 5 կղզի, որոնք պատրաստ են ամեն ինչի ձեզ իրենց գրկում ընդունելու համար։ Այդ կղզիները ունեն նոր բնակիչների կարիք և փորձում են մարդկանց տարբեր կերպ գրավել իրենց մոտ։
1. Իսդեյլ, Շոտլանդիա։ Զարմանահրաշ այս կղզին գտնվում է Շոտլանդիայի արևմտյան ծովափից ոչ հեռու։ 19-րդ դարում այստեղ ակտիվորեն արդյունահանել են թերթաքար։ Սակայն այդ գործընթացին մեծ վնաս են պատճառել Ատլանտիկայի քամիները։ Այսօր կղզում բնակվում է 70-ից ոչ ավելի մարդ։ Նրանք կազմակերպել են հասարակական շարժում՝ վերականգնելու համար կյանքը կղզիներում և բոլոր ցանկացողներին հրավիրում են այստեղ։ Կղզու բնակիչներն այդ նպատակով անգամ տեսանյութ են պատրաստել կղզու գեղեցիկ վայրերի վերաբերյալ։
2. Քեյփ-Բրետոն, Կանադա։ Գտնվում է Նոր Շոտլանդիա թերակղզուց հյուսիս-արևելք։ Այստեղ շատ են հողերն ու աշխատատեղերը, սակայն չկան մարդիկ։ Տեղի ֆերմերներն առաջարկում են երկու ակր հողատարածք և մշտական աշխատանք բոլոր նրանց, ովքեր կհամաձայնեն այդ գեղեցիկ կղզում բնակություն հաստատել՝ առնվազն 5 տարով։
3. Պիտկեռն, Մեծ Բրիտանիա։ Պիտկեռնի կղզին Խաղաղ օվկիանոսում Մեծ Բրիտանիայի միակ անդրծովյան տարածքն է։ Չնայած տեղի արևադարձային կլիմային, ողջ տարում արևի ճառագայթներին, արմավենիներին ու վայրի լողափերին, տեղի բնակչությունը չի գերազանցում 50-ը։ Պիտկեռնի իշխանությունները բոլոր ներգաղթյալներին առաջարկում են անվճար հող՝ պայմանով, որ նրանք որևէ օգտակար բան կանեն կղզու զարգացման համար և կկառուցեն տուն, քանի որ այստեղ չկան պատրաստի տներ ու աշխատատեղեր։
4. Հարավային կղզի, Նոր Զելանդիա։ Այս կղզու Կաիտանգատա ոչ մեծ քաղաքում ապրում է ընդամենը 800 մարդ, որոնցից միայն 2-ն են անգործ, իսկ թափուր աշխատատեղերի թիվը կազմում է մոտ 1000։ Այստեղ շատ են հողերն ու ֆերմերային տնտեսությունները, որոնք զբաղվում են ոչխարաբուծությամբ ու կաթնամթերքի արտադրությամբ։ Իսկ աշխատող ձեռքերի թիվը աղետալիորեն պակաս է։ Դրա համար էլ քաղաքի իշխանությունները պատրաստ են ներգաղթյալներին աջակցել աշխատանքային վիզա ստանալու և անշարժ գույք ձեռք բերելու հարցերում։
5. Հավայան կղզիներ, ԱՄՆ։ Այս կղզիները չեն զգում ներկայացման կարիք։ Սակայն ո՞վ կարող էր մտածել, որ այս դրախտում նույնպես պակասում են մարդիկ, ավելի ճիշտ՝ կրթության ոլորտի որակյալ մասնագետներ։ Տեղի ուսուցիչներին շարունակ գրավում են ԱՄՆ-ի մայրցամաքային հատված, ինչը բացասաբար է ազդում տեղում կրթության մակարդակի վրա։ Դրա համար էլ Հավայան կղզիների կրթության դեպարտամենտը մշտապես որակյալ կադրեր գտնելու փնտրտուքի մեջ է և արժանի աշխատավարձ է առաջարկում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աշխատանքի անցնել տեղի դպրոցներում։
0Comments