Բժիշկ-օրթոպեդ Քրիստինա Ռոու-Բաուերը հայտարարել է, որ եթե մարզակոշիկը ճիշտ չէ ընտրված, դա կարող է հանգեցնել անհարմարության, ցավերի, վարժությունների ժամանակ վնասվածքների և հիվանդությունների։ Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը։
Բժշկի խոսքով՝ վազքի համար կոշիկ արտադրելուց առաջ հարկավոր է օրթոպեդի հետ խորհրդակցել։
Պետք է հաշվի առնել այնպիսի առանձնահատկություններ՝ ինչպես ոտնաթաթի հարթությունը, վազքի ոճը, ֆիզիկական ակտիվության ժամանակ ծանրության բաշխումը։
Մարզակոշիկ հարկավոր է գնել երեկոյան, երբ ոտքերը մի փոքր հանգստանում են։
Սխալ ընտրված կոշիկը կարող է եղունգների կորստի և սթրեսային կոտրվածքների պատճառ դառնալ։
0Comments