ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ չի պլանավորում նոր հարվածներ հասցնել Իրանին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ ամփոփելով նախագահի հետ հարցազրույցի արդյունքները։
Ըստ հրապարակման՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին հարվածներ հասցնելու պլաններ չունի, և հերքել է այն լուրերը, թե ինքը միջանկյալ ընտրություններից հետո պատրաստվում է Իսլամական Հանրապետության հետ հակամարտության էսկալացման։
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստանում է այն, ինչ ցանկանում է։
«Կարծես թե, մենք ստանում ենք այն ամենը, ինչ ցանկանում ենք», – նշել է նա։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի գրոհել Իրանի վրա։
«Մենք պատրաստ ենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, սակայն հնարավոր է՝ դրա համար պատճառ չլինի», – ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանի հետ անուղղակի բանակցությունները հարստացված ուրանի պաշարների ճակատագրի շուրջ շարունակվում են։
«Չնայած այն հանգամանքին, որ այն (հարստացված ուրանը) գտնվում է հարյուրավոր տոննա քարի տակ, ես կասեի, որ ուրախ չեմ, որ այն այնտեղ է։ Այնպես որ, դա այն հարցերից մեկն է, որի շուրջ մենք նրանց հետ խոսում ենք», – հայտնել է Թրամփը։
Նա հավելել է. «Մենք բանակցություններ ենք վարում և տեսնենք, թե ինչ կստացվի»։
