Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը պատրաստվում է հրաժարվել Ռուսաստանից ներկրվող գազից և նավթից։

Նրա խոսքով՝ երկիրը կպահպանի ռուսական գազից հրաժարվելու համար Եվրամիության սահմանած ժամկետը։

Օրբանը հավելել է, որ Հունգարիան նավթի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ է փնտրում, քանի որ արդեն նոյեմբերի 21-ին լրանում է ԱՄՆ պատժամիջոցներից ժամանակավոր բացառության ժամկետը, որը թույլ է տալիս գնումներ կատարել ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերություններից։

Share.