Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել ՌԴ հավաքականների և մարզիկների մասնակցությունը ԵՄ տարածքում անցկացվող մարզական մրցումներին՝ Ռուսաստանի դրոշի ներքո։

Առաջարկը նախատեսում է նաև արգելել ռուսական պաշտոնական խորհրդանիշների ցուցադրումը, սահմանափակել ռուսական հովանավորների ֆինանսական հոսքերը դեպի եվրոպական մարզական և մշակութային կազմակերպություններ։

Բացի այդ, նախատեսվում է արգելել Ռուսաստանի քաղաքացիներին պաշտոններ զբաղեցնել Եվրոպայում գործող մարզական ֆեդերացիաների ղեկավար մարմիններում. տեսաուղերձով հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 22-րդ փաթեթը։

«Մարզական միջոցառումները չեն կարող քարոզչական գործունեության հարթակ լինել»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Politico-ի փոխանցմամբ՝ դիվանագետները հույս ունեն, որ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի մինչև տարեվերջ։

Share.