Երկուշաբթի, 23 Նոյեմբերի

Այսօր մեկնարկել է TRIPP նախագիծը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս առիթով տեսաուղերձում հայտարարել է.

«Ես շատ հպարտ եմ դրանով։ Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին»։

Թրամփը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ԱՄՆ։

«Կցանկանայի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն հաջորդ տարի, երբ նա ժամանի Վաշինգտոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու համար։

Նա բացառիկ մարդ է և շատ լավ ընկեր։ Միասին կարող ենք խոսել այն մասին, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղենք տարածաշրջանային խաղաղությունը և զարգացնենք մեր կապերը», – նշել է ԱՄՆ նախագահը։

Share.