Երկուշաբթի, 23 Նոյեմբերի

Նախօրեին ԱՄՆ-ում ավիահաղորդակցության լայնածավալ խափանումներ են գրանցվել։ FlightAware պորտալի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ավելի քան 7,2 հազար չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։

Ծառայության վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում հետաձգված չվերթների ընդհանուր թիվը գերազանցել է 6,8 հազարը։ Եվս 400 չվերթ չեղարկվել է։

Չվացուցակի զանգվածային փոփոխությունների հիմնական պատճառներից մեկը Delta Air Lines ավիաընկերության համակարգերում տեղի ունեցած տեխնիկական լայնածավալ խափանումն է եղել, հայտնում է New York Post-ը։

Share.