Բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը պետք է դառնա ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասը և մնում է Իրանի պահանջներից մեկը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը պետք է դառնա ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասը։ Մի՞թե կարող է լինել համաձայնագիր, որի դեպքում պատերազմը շարունակվում է։ Ուստի սա Իրանի պահանջներից մեկն է»,- նշել է նա ճեպազրույցի ընթացքում։
Բաղայիի խոսքով՝ այս պահանջը համապատասխանում է ոչ միայն Իրանի շահերին, այլև արտացոլում է նրա պատասխանատվությունն ամբողջ տարածաշրջանի առջև, քանի որ Թեհրանը տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը դիտարկում է որպես մեկ ամբողջություն։ Իրանի պահանջները, ինչպես ընդգծել է դիվանագետը, հստակ են, և ԱԳՆ-ն վճռականորեն ու հետևողականորեն ձգտելու է դրանց կատարմանը։
