Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ին ժամանելու է Հայաստան, որպեսզի մասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը լինելու է բացառապես վերջիններիս մասնակցությամբ:
Օրակարգում մոտ 15 հարց կա: Անդամ երկրների ղեկավարները քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական քաղաքականությանը, էներգետիկային, երրորդ երկրների հետ համագործակցությանը:
0Comments