Այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, պատասխանելով հարցին`արդյո՞ք հիմա զանգեր լինում են դատավորներին այս կամ այն գործերով, արդյո՞ք ճնշումներ տեսնում է ինքը, թե` ոչ, ասաց, որ կոնկրետ փաստեր չունի զանգելու մասին. «Ի վերջո ծածուկ զանգելուն կարող է փոխարինել հրապարակային կոչը: Դրանք բոլորն էլ ճնշման ձևեր են: Պետք է յուրաքանչյուր նման դեպք քննարկել կոնկրետ տվյալ գործի շրջանակներում: Միայն ծածուկ զանգահարելը չէ ճնշման ձև»:
Դատավորներին ծածուկ զանգելուն կարող է փոխարինել հրապարակային կոչը. ՓՊ նախագահ
Արա Զոհրաբյանը անդրադրձել է դատավորների վրա ճնշումներին
0Comments