Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«ՇԱՏ ԿԱՐևՈՐ!!!! Ես երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը նման կեղծիքներով: ԿԵՂԾԻՔ Է սկզբից մինչև վերջ: Ուշադիր եղեք, որպեսզի չխաբվեք: Ես դեմ եմ անհայտ ծագման, կասկածելի, «նիհարացնող» եսիմինչերի: Առողջ մնացեք:
Համապատասխան ընկերությունը, ապօրինի կերպով մոնտաժելով իմ լուսանկարը, միտումնավոր փորձել է տպավորություն ստեղել հանրության շրջանում, որ ես իբրև գովազդում եմ իրենց ընկերության կողմից ներմուծվող նիհարեցնող սուրճը։
Հաշվի չառնելով օրենսդրությամբ ամրագրված իրավական սահմանափակումները, համապատասխան ընկերությունը փորձել է շահույթ ստանալ օգտագործելով իմ լուսանկարը և գովազի միջոցով ապահովել այդ ապրանքատեսակի լայն տարածումը։
Ուզում եմ նշել, որ անհրաժեշտ բոլոր իրավական գործընթացներն արդեն կատարված են այդ ընկերությանը իրավական դաշտում պատասխանատվության կանչելու և հանրությանը մոլորեցնելու նպատակով տարածված գովազդները հերքելու, անբարեխիղճ տնտեսական գործունեությունը դադարեցնելու, գործարար համբավն ու պատիվը արատավորելու և մի շարք այլ հիմքերով։
Կարևոր եմ համարում նշել նաև, որ բոլոր իրավական ընթացակարգերը պահպանելով համապատասխան սուրճն արդեն ներկայացված է սննդաբանական փորձաքննության, որի արդյունքները ստանալուն պես ոչ միայն կներկայացնեմ դատարան ալև կհրապարակայնացնեմ։
Իրավական գործընթացների վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ նաև լրացուցիչ տեղեկատվություն»։
0Comments