Քիթը մտցնում ենք մեզ չվերաբերող հարցի մեջ, հետո խոսում և ապա նոր լսում

Ռուսների մոտ հակառակն է՝ ухо-горло-нос․ նախ լսում են, հետո խոսում, և հարկ եղած դեպքում նոր քիթը մտցնում

Այսօր Հայաստանում խոսակցությունների հիմնական թեման ներքաղական ճգնաժամն է, և հրաժարականների շարքը վկայում է այն մասին, որ երկրում՝ ավելի կոնկրետ իշխանության ներսում, առկա է ճգնաժամ, որը գնալով խորանում է։

Ուզում եմ ասել որ պետք է լինի գաղափարական վեճ, և վեճի մեջ է իրականությունը պարզվում, ու լիրիկայով պետություն չես կառուցի:

Կա մի էսպիսի հասկացություն, որ միշտ ակտուալ է. մեր՝ հայերիս մոտ կա հետևյալ մասնագիտությունը՝ քիթ-կոկորդ-ականջաբան, որը բացվում է այսպես. քիթը մտցնում ենք մեզ չվերաբերող հարցի մեջ, հետո խոսում և ապա նոր լսում։

Ռուսների մոտ հակառակն է՝ ухо-горло-нос, այսինքն՝ նախ լսում են, հետո խոսում, և հարկ եղած դեպքում նոր քիթը մտցնում։

Ի՞նչ եմ ուզում սրանով ասել, ժողովուրդ ջան. լսե՛ք, խոսե՛ք, և ապա նոր (եթե դա,իհարկե, ձեր գործն է) քթներդ մտցրե՛ք։

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ քաղաքականության մեջ չեն նեղանում, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ:

Հ.Գ. "գոնե ձևի համար մի երկու պրապորշչիկ նստեցնեիր, որ մեր սիրտը հանգիստ լիներ"

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը