Ատոմակայանը փակելուց հետո ինչքա՛ն հրճվանք կար, ինչքա՛ն հոգեկան բավարարվածություն. քաղաքագետ

Լրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը

Ժողովուրդը կողմ էր կամ առնվազն դեմ չէր ատոմակայանի փակմանը։

Ժողովուրդը դեմ էր ու նրան ահավոր տհաճ էր, անհարմար էր, անտանելի էր էլեկտրաէներգիա չունենալը։

Ժողովուրդը պահանջում էր, աղաչում էր ու կողմ էր ատոմակայանի վերաբացմանը։

***

Ատոմակայանը փակելուց հետո ինչքա՛ն հրճվանք կար, ինչքա՛ն հոգեկան բավարարվածություն, Հայաստանը կործանումից փրկողի ինչքա՛ն բերկրանաք․․․

***

Չարիքի հիմնական աղբյուրները՝
Ագրեսիվ տգիտություն,
Մարտնչող միջակություն,
Լկտի ստախոսություն։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից