Ինչ են նախընտրում իտալուհիները, գերմանուհիներն ու իսպանուհիները

Բրենդներից Եվրոպայում ամենահայտնին նախկինի պես հանդիսանում է Gucci-ն

1

Lyst հարթակի մասնագետները պարզել են, թե ինչպիսի հագուստ են աշխարհի տարբեր երկրներում գնում։

Փորձագետները վարկանիշ են կազմել, որը հիմնվել է հարթակում իրակացված որոնողական հարցումների վրա։

1

Պարզվել է, որ իտալուհիները հագուստից ու աքսեսուարներից առավել նախընտրում են գոտիներով պայուսակները։

Գերմանուհիների մոտ պահանջված են թիկնոցներն եւ վինիլից իրերը։

Դանիայում կանայք նախընտրում են սկանդինավյան բրենդները։ Հագուստից նրանք ընտրում են ծաղկային նկարներով մինի զգեստները, նեյլոնից պայուսակներն ու տեքստիլե սպորտային կոշիկները։

Իսպանուհիները սիրում են անիմալիստական  պրինտով իրերը, կանաչ զգեստները եւ կարմիր երանգի կոշիկներ։

Ռուսաստանից գնորդների ամենահայտնի հարցումներն են՝ գոտիներ, ուսապարկեր, սպորտային կոշիկներ, տաբատներ, վերնազգեստներ եւ կաշվե բաճկոններ։

1

Բրենդներից Եվրոպայում ամենահայտնին նախկինի պես հանդիսանում է Gucci-ն։ Ապրանքանիշն իր առաջատար դերն ամրապնդել է Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Դանիայում, Լյուքսենբուրգում, Շվեյցարիայում եւ Շվեդիայում։

1

Balenciaga-ն, Off-White-ը, Nike-ը, Dolce & Gabbana-ն ամենապահանջված բրենդների ցուցակում զբաղեցնում են հաջորդ հորիզոնականները։

1