Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացման հարցը դեռևս մնում է առկախված. «Ժողովուրդ»

Այս պահին դա դեռ ամենապահանջված հարցը չէ քաղաքի, ընդամենը քննարկվել են այդ առաջարկները. փոխքաղաքապետ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջան­ների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացման հարցը դեռևս մնում է առկախված: 

Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ Երևանի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացվել էր աշ­խատավարձերի դրույքաչափերի բարձրացման մասին նախագիծ, սակայն բավական քննադատվեց և ավագանու մայիսի 8-ի նիստում այդ հարցը հանվեց օրակարգից: Եվ մայիսից հետո այս հարցով ընդամենը մեկ նիստ է եղել, որի ժամանակ քննարկվել են խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերը, սակայն առաջընթաց այս հարցում դեռևս առկա չէ:

Երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրու­ցեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ, որը նշեց, թե այս փուլում դեռևս նման ծրագրեր չունեն: «Այս պահին դա դեռ ամենապահանջված հարցը չէ քաղաքի: Ընդամենը քննարկվել են այդ առա­ջարկները, որոշ հարցերում կա կոնսենսուս, որոշ հարցերում՝ ոչ», - «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Սարգսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: