Victoria's Secret-ի ամենաթանկարժեք ներքնազգեստները

Ըստ ավանդույթի՝ ամեն տարի ներկայացվում է Fantasy Bra ներքնազգեստը, որը ամեն տարի այլ տեսք է ունենում

Victoria's Secret ներքնազգեստի ամենամյա ցուցադրությանը մասնակցում են հարյուրավոր «հրեշտակներ», որոնք էլ ավելի են գեղեցկացնում համաշխարհային բրենդի ներկայացրած ներքնազգեստները: Ըստ ավանդույթի՝ ամեն տարի ներկայացվում է Fantasy Bra ներքնազգեստը, որը ամեն տարի այլ տեսք է ունենում:

Ինչպես նշում է tatler.ru-ն՝ Fantasy Bra-ն տարբերվում է ցուցադրվող այլ ներքնազգեստներից, քանի որ այն ամբողջությամբ թանկարժեք քարերով է զարդարված: Ամեն տարի այն ներկայացնելու իրավունք է ստանում Victoria's Secret-ի մոդելներից ամենագեղեցիկը: Fantasy Bra-ն պատմության ընթացքում գնել են երկու անգամ՝ 2004-ին և 2012-ին, իսկ մնացած ներքնազգեստները ուղղակի քանդել են:

 

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ ցուցադրությունը կանցկացվի Փարիզում, այլ ոչ ԱՄՆ-ում, իսկ  Fantasy Bra-ն այս տարի կներկայացնի 25-ամյա թխամաշկ Ժասմին Տուկսը: