25-ամյա ավստրալուհին, գտնվելով կոմայի մեջ, երեխա է լույս աշխարհ բերել

Մայրիկը հիվանդանոցում է, և բժիշկներն ասում են, որ նրան երկարատև բուժում է սպասվում, այժմ նա տառապում է հիշողության կորստով և հաճախ մոռանում է իր երեխայի գոյության մասին

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի 25-ամյա բնակչուհին, գտնվելով կոմայի մեջ, երեխա է լույս աշխարհ բերել։ Այս մասին հաղորդում է News.com.au լրատվականը։ 

Ավսատրալիա

Ավստրալուհի Քեյթլին Սթաբսի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի զարկերակ-երակային (արտերիովենոզ) մալֆորմացիա, և վերջինիս ճառագայթային թերապիայի էին ուղարկել։ Շուտով նա հղիացել էր և հրաժարվել բուժումից՝ պտղին վնաս չհասցնելու համար։

Ավսատրալիա

Հուլիսի 23-ին՝ հղիության 8-րդ ամսում (32 շաբաթական), կնոջ մոտ գլխուղեղի արյունատար անոթների անևրիզմ է տեղի ունեցել, որի հետևանքով նա ընկել է կոմայի մեջ։ Լույս հուլիսի 24-ին բժիշկները հիվանդին անհապաղ կեսարյան հատում են իրականացրել։

Ավսատրալիա

Նորածինը, ում Քուին անունն են տվել, իր կյանքի առաջին երեք շաբաթն անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Ներկայում 1,5 ամսական աղջնակի մասին հայրիկն է հոգ տանում։

Ավսատրալիա

Մայրիկը հիվանդանոցում է, և բժիշկներն ասում են, որ նրան երկարատև բուժում է սպասվում։ Այժմ նա տառապում է հիշողության կորստով և հաճախ մոռանում է իր երեխայի գոյության մասին։