Առաջին դասարանցու առաջին խոսքը` Ճապոնիայում և Հայաստանում

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառումը այս թեմայով

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր էջում գրում է.

«Վերջերս ԴՏ գրառումներից մեկում հանդիպեցի մի շատ ուշագրավ իրողության այն մասին, թե առաջին անգամ դպրոց ոտք դնող ճապոնացի երեխաները ո՞ր նախադասությամբ են սկսում ուսումնառության շրջանը. ահա այն.
ԻՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՃԱՊՈՆԻԱՅԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է:

Ակամա անդրադառնում եմ մեր առաջին դասարանցիներին, որ առաջին խոսքը սկսում են ՀԱՅՐ ՄԵՐ, ՈՐ ՅԵՐԿԻՆՍ ԵՍ...

Չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է կասկածել ճապոնացու հավատքի թուլության վրա, բայց և տեսնում ենք, որ դա չէ որ կարևորվում է: Ճապոնացի աշակերտի խորհրդանշական առաջին նախադասության մեջ անտարակույս աչք է զարնում հպարտության, հաստատակամության, առ Հայրենիքը` նվիրումի և պատասխանատվության զգացումները:

Իսկ ի՞նչ է բովանդակում մեր երեխեքին պարտադրված «Հայր մերը...»: Խնդրանք, աղերս, թուլակամություն, սեփական ուժերի նկատմամբ ակնհայտ անվստահություն...: Մի՞թե իրապես կարծում ենք, թե մարդու մեջ սեփական ուժերի նկատմամբ կամք ու վստահություն սերմանելը նսեմ է հենց սկզբից հույսն աստծու վրա դնելուց...

Անհուն ափսոսանքով ու ցավով, ամաչում եմ մեր իրականության համար: Մեղք...»: