Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել Լեհաստանից Երկրորդ համաշխարհային պատերազմի համար

Գերմանիայի նախագահը դատապարտել է «ոչնչացնելու որոշումը», որին հետեւել էր հարձակումը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ներողություն է խնդրել Լեհաստանից 80 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերից սկսած «նացիստական բռնակալության» համար, հաղորդում է BBC News-ը:

Շթայնմայերը եւ մի շարք ուրիշ երկրների առաջնորդները գտնվում են Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի տարելիցի կապակցությամբ:

Կիրակի առավոտյան Վելյուն քաղաքում, որտեղ ընկել էր առաջին գերմանական ռումբը, կայացել է հիշատակման արարողությունը:

Գերմանիայի նախագահը դատապարտել է «ոչնչացնելու որոշումը», որին հետեւել էր հարձակումը:

«Ես խոնարհվում եմ գերմանական բռնակալության լեհ զոհերի առաջ: Ես ներողություն եմ խնդրում»,-հայտարարել է Շթայնմայերը գերմաներենով եւ լեհերենով:

Գերմանիայի նախագահը ելույթ է ունեցել իր լեհ գործընկեր Անջեյ Դուդի հետ, որն անվանել է Լեհաստանի վրա նացիստական Գերմանիայի հարձակումը որպես «բարբարոսական գործողություն»: