Օգոստոսի 29
Հանդարտության ու վստահության մեջ պիտի լինի քո զորությունը: (Ես. Լ. 15)
Ապրեք այս զորավոր զգացումը. Ապավինեք Ինձ: Չէ՞ որ հավատարիմ լինելով՝ առաջնորդում եմ ձեզ ապահովաբար: Հավատու՞մ եք Ինձ՝ ձեր Վարդապետին, որ կատարված բաների միակ նպատակը ձեր աղոթքներին պատասխանելն է: Հիշեք, որ Ես Գերագույն Էակն Եմ, ով գիտե ամեն բան և ում իրավասության տակ է գտնվում ամեն ինչ:
Ձեր գործերը՝ իրենց խառնաշփոթ վիճակով, իրենց դժվարություններով, իրենց անպարզությամբ, ուղղակի հանձնեք Իմ Ձեռքը. Ես արդեն միջոցներ Եմ գործադրում՝ վերջ տալու անկայունությանն ու աններդաշնակությանը:
Իմացեք, որ բժշկելու ժամանակ Ես ավելի մեծ ցավ չեմ պատճառի, քան հիվանդին բժշկող բժիշկը: Այս գործերը անելիս Ես մեծ քնքշություն Եմ դնում նրանց մեջ:
0Comments