Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Մարտի 1-ից առաջ ՀՀԿ-ի շենքում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ Սերժ Սարգսյանին է ներկայացվել իրեն դավաճանածների և Լևոն Տեր-Պետրոսյանին միացածների ցանկը, որտեղ նկատելով Սասուն Միքայելյանի անունը Սերժ Սարգսյանը մի կողմ է նետել ցուցակը , բարկացել այն ներայացնողի վրա և հայտարարել, որ մյուս անգամ չհամարձակվեք իմ մարտական ընկերոջը՝ Սասունին դավաճան համարել...
Հետո Սասունը անձամբ է ներկայանում ՀՀԿ, Սերժ Սարգսյանին ասում, որ ինքը ոնց կարող է դավաճանել և գնում՝ դավաճանելու, բայց սա արդեն կարևոր չէ...
Այս պատմության մեջ կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանն այնքան է վստահել և հավատացել Սասուն Միքայելյանին, որի պատաճառով էլ երբեք չի մտածել և մինչև վերջին վայրկյանը չի հավատացել, որ Սասունը կարող է իրեն դավաճանել...
Փաստն այն է, որ նույն Սասուն Միքայելյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղել է իշխանության հենարաններից մեկը, կարելի է ասել իշխանության հենարանը՝ Հրազդանում և եթե այսօր ՔՊ-ականները փորձում են սևացնել Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանը, ապա առաջինը թող իրենց կուսակից ավագ ընկերոջը հարցնեն, թե ինչու է նա 10 տարի սատարել Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը և եղել Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ընկերներից մեկը...
Բոլորս էլ սխալական մահկանացուներ ենք և մի՛ փորձեք սրբեր կամ հրեշներ կերտել այն մարդկանցից , ովքեր բոլորն էլ իրար շատ նման են, ունեն գրեթե շաղկապված անցյալ և ինչ որ պահի բոլորն էլ իրենց կյանքն են վտանգել հանուն Հայաստանի, իսկ թե ինչ են արել հետո կդատի պատմությունը և Աստված...
Ի դեպ, երբ խոսում եք ապօրինի հարստանալուց , ապա ինչու՞ այդ նույն հարցը չեք ուղղում Սերժի նախկին ընկեր, իսկ հիմա ձեր ընկեր Սասունին, թե ինքը ո՞նց է մինչև 98 թվականը գազի կալոնկա ունեցել, հետո՝ Ծաղկաձորում հանգստյան տուն...
Թե՞ սպասում եք անցումային արդարադատության մարմիններ ստեղծեք, փոխեք օրենքի հետադարձ ուժը , որ հա՛մ Սաշիկին հարցնեք, հա՛մ էլ Սասունին, չնայած ինձ թվում է դուք Սասունին չեք էլ հարցնի, կբավարարվեք միայն Սաշիկով ...
Երբ ժողովուրդը հասկանա ով եք դուք իրականում և ինչպես է ինքը խաբվել, ձեզ ավելի վատ է մերժելու...
0Comments