Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի հանքի շահագործումը դադարեցնելու համար

Սպասենք վերջնական որոշումների

Բնապահպանների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք վարչապետը թույլատրե՞լ է Ամուլսարի հանքը շահագործել, թե՞ ոչ, ասաց.

«Վարչապետն ուրիշ բան է ասել։ Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար։ Չի ասել, որ պետք է շահագործվի։ Սպասենք վերջնական որոշումների»:

Նաև հավելել է, որ այս պահին նոր փորձաքննության համար հիմքեր չեն տեսնում։