Հայաստանի Հանրապետության
վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանից
Տեղեկատվություն ստանալու մասին հարցում
Պարոն վարչապետ,
Համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ, պարոն Արարատ Խաչիկյանի կենսագրության և անցած ուղու վերաբերյալ:
Հարցումս Ձեզ է հասցեագրված, որովհետև Երևանի պաշտոնական կայքում բացակայում է տվյալ չինովնիկի կենսագրությունը և Ձեր կողմից մեզ պարտադրված քաղաքապետն ի զորու չէ պատասխանել իրեն հասցեագրված հարցերին ու նամակներին, այստեղ ևս արձանագրում ենք Երևանի քաղաքապետ հանդիսացող անձի ձախողումը:
Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն վերոհիշյալ չինովնիկի անցած ուղու մասին:
Կից Ձեզ եմ ուղարկում լուսանկարը` որը փաստում է վերոգրյալը
Երևանի ավագանու նախկին անդամ` Սոնա Աղեկյան
0Comments