Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի խորեոգրաֆիայի ակադեմիայի սանուհիներից մեկը՝ Անաստասիան, կիսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման տպավորություններից:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նախօրեին ՌԴ ղեկավարն այցելել էր ուսումնական կենտրոն և շփվել երիտասարդ պարուհիների հետ: Նրանցից մեկին Պուտինը դիմելիս ասել է «մադմուազել» և ծնկի իջնելով համբուրել ձեռքը, փոխանցում է tert.am-ը:
Փոքրիկ պարուհին խոստովանել է, որ նախագահի այդ արարքը զարմացրել է իրեն:
«Ես շրջվեցի, իսկ իմ առաջ կանգնած էր Պուտինը: Ես կամաց մոտեցա և կանգնել էի նրա կողքին: Այնուհետև ցանկացա սեղմել նրա ձեռքը, իսկ նա ծնկի իջավ»,- պատմել է աղջիկը:
Ակադեմիայի սանուհին հույս է հայտնել ապագայում նմանվել Մայա Պլիսեցկայային:
0Comments